Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն

Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարում է.
Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով:

Համավարակի դեմ պայքարին իշխանությունները մոտեցել են ոչ թե մասնագիտական և արհեստավարժ դիրքերից, այլ զուտ իրենց քաղաքական և պոպուլիստական նպատակների իրագործման տեսանկյունից: Չպլանավորված, հախուռն, պարզապես անգրագետ գործելաոճն արդյունք է իշխանությունների գոռոզամտության, եսասիրության և կատարյալ կարճատեսության:

Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին՝ հասանելի դարձած ամբողջական տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո ներկայացնելու վերաբերյալ, այս պահին հայտարարում ենք.
Հայաստանի իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը:

Ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ չկարգավորելու, վերահսկողության տակ չվերցնելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ազգային անվտանգության սպառնալիք, ինչի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից