Հայաստան Քաղաքականություն 

ԼՀԿ-ական պատգամավորները վերադառնում են ԱԺ՝ չբացառելով, որ իրենց կարող են թիկունքից խփել

analitik.am

Խորհրդարանը որևէ ձևով չի երաշխավորել, որ այլևս նման բան չի կրկնվելու: Հետևաբար, թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ այն, ինչը եղել է, կարող է կրկնվել: Մենք արձանագրումներ ենք արել և դրանք անելով ենք վերադառնում աշխատանքի՝ հաշվի առնելով այն, որ ինչ-որ մեկը կարող է թեկունքից խփել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, եթե մի բանը չի դատապարտվում, կարող է կրկնվել, իսկ իշխող ուժը չի դատապարտել տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում հայտնի ծեծկռտուքից հետո ԼՀԿ-ական պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական գնահատականի են սպասում իշխանյությունների կողմից:

Նույն շարքից