Քաղաքականություն 

Ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանը հանդիպե՞լ է Սասուն Միքայելյանի հետ

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչու հայտնի ծեծկռտուքի ժամանակ ամբիոնի մոտից շարժվեց դեպի Սասուն Միքայելյանը, հայտարարեց, որ դա արել է, որպեսզի իրեն ամբիոնի մոտից չհրեն ու գցեն: Ամեն դեպքում ինքը նման մտավախություն է ունեցել:

«Երբ նա եկավ առաջ, դրանից հետո միայն ես շարժվեցի»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, թե չի սպասել, որ Սասուն Միքայելյանն իրեն կխփի. «Եթե սպասեի, կխուսափեի դրանից: Ես նրան չէի խփի, բայց կխուսափեի հարվածից»:

ԱԺ պատգամավորը նշեց, որ մինչ հարվածները սպառնալիք է եղել, դրա համար է ինքը մտածել, որ կարող են իրեն հրել ու գցել ամբիոնի մոտից:

Հարցին՝ միջադեպից հետո արդյո՞ք հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ, փորձել է արդյո՞ք «բարիշել», Մարուքյանն ասաց, որ չի հանդիպել, սակայն նրան տեսել է Արցախում: Թե ինչպես է պատկերացնում շփումները, Մարուքյանն ասաց. «Մեր գործունեությունը շփումների հետ կապված չէ: Մեր գործունեությունը կապված է մեր սահմանադրական լիազորություններն իրականացնելու հետ, իսկ եթե մեզ խանգարեն, մենք այդ մասին կբարձրաձայնենք»:

 

Նույն շարքից