Հասարակություն 

Քաջարանում վիճակը շարունակում է լարված մնալ

analitik.am

Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետը անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին ասված է Քաջարան համայնքի ավագանու հայտարարության մեջ:

«Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված մեր համաքաղաքացու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց արդարացի բողոքը։

Ստեղծված իրավիճակում մեր համաքաղաքացիներին կոչ ենք անւմ որևէ կերպ չտրվել սադրաքների, իսկ ոստիկանությանը՝ դադարեցնել ապօրինությունը և վերացնել իրենց գործողությունների հետևանքով քաղաքում առաջացած արհեստական լարված մթնոլորտը։

Մենք հետևողական ենք իրավիճակի զարգացումներին և արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության»։

Նույն շարքից