Կորոնավիրուս Հասարակություն 

Զարուհի Բաթոյանը՝ մանկատանը հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի մասին

analitik.am

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է:

Վարակի առաջին կասկածներն ի հայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ, մայիսի 23-ի երեկոյան՝ ջերմությունը բարձրացել է մինչև 37.6: Աշխատակիցը միանգամից մեկուսացվել է:

Այս պահին հաստատությունում աշխատում են մեր բժիշկ մասնագետները, ինչպես նաև հրավիրված համաճարակաբան և բժիշկ, տարածքը ևս մեկ անգամ ախտահանվել է:

Հաստատությունը կարանտինային ռեժիմով աշխատել է փետրվարի 27-ից, իսկ մայիսի 19-ից անցել փակ ռեժիմի»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից