Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի վարչապետի ընտանիքը ներգրվված է «օկուպացված Աբխազիա» ծխախոտ արտահանելու սկանդալում. Commersant.ge

Վրացական Commersant.ge պարբերականը հոդված է հրապարակել Միքայել Մինասյանի՝ օրերս արած բացահայտման վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանից Աբխազիա արտահանված ծխախոտի թեմային: Հիշեցնենք, որ համապատասխան փաստաթղթերում գրված է եղել Աբխազիա, Վրաստան։

Հրապարակման մեջ նշվում է, որ պարբերականը  խնդրի կապակցությամբ արդեն դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ պարզելու համար՝ արդյո՞ք որևէ տեղեկություն ունեն այդ մասին, ինչպես են գնահատում «օկուպացված» Աբխազիա՝ Վրաստանի անվան տակ ապրանք ներմուծելու փաստը։

Պարբերականը նաև ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք հարցի վերաբերյալ շփում եղել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև: Ի դեպ, վերոնշյալ հարցով պարբերականը դիմել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանին:

Commersant.ge-ն, մեջբերելով Միքայել Մինասյանի հայտարարությունները, գրել է, որ այս սկանդալում ներգրավված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Սխեմայի համաձայն՝ ծխախոտը պետք է վաճառվեր Ռուսաստանում, բայց, ըստ փաստաթղթերի, դրանք ուղարկվել են Աբխազիա՝ որպես արտահանվող երկիր նշելով Վրաստան, քանի որ Երևանը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը: Սա իր հերթին լուրջ դիվանագիտական սկանդալի պատճառ է։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև Վորոնեժում հայտնաբերված մաքսանենգ ծխախոտին:

  •  
  •  
  •  
  • 8
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից