Կորոնավիրուս Հասարակություն 

Լիանա Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի հաջորդ օջախը կարող է լինել Քաջարանը

analitik.am

 

Ոչինչ չեմ կարող բացառել: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ կորոնավիրուսի հաջորդ օջախը լինի Քաջարան քաղաքում՝ հաշվի առնելով երեկվա ակցիան:

«Իհարկե՝ հնարավոր է, քանի որ տեսանք, թե ինչպես են բոլորն ակտիվ շփվում: Մարդիկ կային, ովքեր առանց դիմակների էին, չէր պահպանվում սոցիալական հեռավորությունը: Դա կարող է հիմք հանդիսանալ նոր օջախի ձևավորման համար»,-ասաց նա:

 

Նույն շարքից