Հասարակություն 

Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Լիբանանի հայ համայնքի վիճակով: Մասնավորապես անդրադարձ է եղել «Թռչնոց բույն» որբանոց մանկատան գործունեությանը, խնդիրներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, ծրագրեր:

Թռչնոց Բույն որբանոց-վարժարանն իր գործունեությունն սկսել է 1920 թ. Լիբանանի Սիդոն քաղաքում: 1922 թ. որբանոցը տեղափոխվել է Ջբեյլի հարևանությամբ գտնվող Զուկ Միքայել  բնակավայր: 1926 թ., Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից գնվել է Ջբեյլում (Բիբլոս) գտնվող ամերիկյան Միջին Արևելքի օգնության ֆոնդի որբանոցը, որն էլ 1928 թ. պաշտոնապես անվանվել է Թռչնոց բույն:

1970 թ. Թռչնոց բույնը Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից պաշտոնապես հանձնվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: 2015 թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաստատության տարածքում հիմնել է Հայոց Ցեղասպանության թանգարան: Իր գործունեության սկզբից Թռչնոց բույնն ապաստանել է Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած ավելի քան 4000 հայ որբերի: Այս հաստատությունում հազարավոր հայ գաղթական որբ երեխաներ  խնամվել և հայկական դաստիարակություն են ստացել: Ներկայումս որբանոց-վարժարանում խնամվում և կրթություն են ստանում 26 հայ երեխաներ:

 

Նույն շարքից