Կորոնավիրուս Հասարակություն 

Մենք պետք է կորոնավիրուսային հեղափոխություն անենք. Նիկոլ Փաշինյանը երեք կանոն ասաց դրա համար

analitik.am

 

Ես շարունակում եմ կարծել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը՝ պայմանով, որ կառավարությունը հստակ, հասկանալի և տեսանելի պայման է առաջադրում, որը քաղաքացուն կերաշխավորի կորոնավիրուսով վարակվելուց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդամենը երեք կանոն կա, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց: Առաջինը՝ չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, երկրորդը՝ կրել դիմակ այնտեղ, որտեղ հնարավոր է և առանց դիմակի որևէ հաղորդակցության մեջ չմտնել մյուսների հետ: Առանց դիմակի զրուցել միայն այն պարագայում, եթե պահել ենք առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորոթյուն: Պետք է պահպանել այն կանոնները, որոնք սահմանվել են սպասարկման ոլորտի, առևտրի ոլորտի, արտադրական ոլորտի համար: Մեր ամբողջ ռազմավարությունն այն է, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է բերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանը»:

Փաշինյանի խոսքերով, յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի նախ չվարակվել, հետո՝ վարակել. «Ինչպես ժամանակին մեզանից յուրաքանչյուրը մեր անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացրեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, այնպես էլ հիմա մեզանից յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ, վարքագծի փոփոխությամբ պետք է օգնի, որպեսզի մենք իրականացնենք կորոնավիրուսային հեղափոխություն»:

 

Նույն շարքից