Հասարակություն Տեսանյութեր 

Պարոն վարչապետ, սա ճիշտ չէ, ոչ հաց կա, ոչ՝ ջուր. Աշխարհահռչակ հայ մարզիկը չի կարողանում դուրս գալ օդանավակայանից /տեսանյութ/

analitik.am

Աշխարհահռչակ մարզիկ Գագո Դրագոն (Գագիկ Հարությունյանը) արդեն 18 ժամ է՝ չի կարողանում լքել օդանավակայանի տարածքը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Դրագոն նշել է, որ եկել է Երևան տղաներին մարզելու համար. «Ամստերդամից թռա Մինսկ, Մինսկից թռա Երևան: Ամստերդամ պրոբլեմ չկար, Մինսկ պրոբլեմ չկար, եկա Երևան, արդեն 18 ժամ օդանավակայանում մենակ նստած եմ: Ոչ հաց կա, ոչ ջուր կա, բոլոր տեղերը փակված են: Պարոն վարչապետ, սա ճիշտ չէ, ոչ հաց են տալիս, ոչ ջուր են տալիս: Ամեն ժամ պարետատունը խաբում է, որ դուրս կհելնեմ: Ամեն ժամ խաբում են, որ մի ժամից դուրս կգամ: Սա ճիշտ չէ, պարոն վարչապետ»:

Նույն շարքից