Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն կասեցնում է հակակորոնավիրուսային երկու դեղամիջոցների փորձարկումները

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է «Հիդրօքսիքլորոքին»-ի և «Քլորոքին»-ի թեստային փորձարկումները, որոնք պետք է որպես դեղամիջոց ծառայեին կորոնավիրուսի բուժման համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ մարտին Ֆրանսիացի գիտնականները հայտնել էին, որ Հիդրօքսիքլորոքինի և Ազիտրոմիցինի համադրման ազդեցության հաջողված լինելու մասին։ Սակայն, բոլորովին վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մալարիայի բուժման համար նախատեսված «Հիդրօքսիքլորոքին» և «Քլորոքին» դեղամիջոցները ոչ միայն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, այլև հակացուցված են։

Նույն շարքից