Իրավական Հասարակություն 

3 օրում տեղի է ունեցել 29 ավտովթար․ ոստիկանություն

analitik.am

Մայիսի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 35, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման և կաշառակերության՝ 2-ական, կողոպուտի, ահաբեկչության, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և սպանության ու գույքը ոչնչացնելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից