Հասարակություն 

Եթե այստեղ եմ, ուրեմն արդեն ազդել է պայքարի իմ եղանակը․ Գոգյանը՝ իր հրաժարականի մասին

analitik.am

Համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Քիչ առաջ ԱԺ-ում ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ ԱԺ փակ նիստից հետո ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Ինչ վերաբերում է դիմումը հետ վերցնելուն՝ Գոգյանն ասաց, որ ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող էր հետ վերցնել, ինչի ժամկետն արդեն սպառվել է։

Թեև հայտնվող աջակցությունները իրավական ուժ չունեն, բայց ինձ հաճելի են։ Մի աղջիկ, որին մերժել էինք արտագրության համար, նույնիսկ շնորհակալություն է հայտնել՝ ասելով, որ մեր շնորհիվ իմացավ, թե ինչ է գիտական աշխատությունը,- ասաց Գոգյանը։

Նա նաև ասաց, որ ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը, ինքը սահմանել է էթիկայի բարձր շեմ և ակնկալում է, որ համակարգում բոլորը պետք է հետևեն այդ չափանիշին՝ հատկապես, որ 2018-ի հեղափոխությունը արժեքային հեղափոխություն է, իսկ ինքն այդ արժեքների կրող լինելով էր ստանձնել իր պաշտոնը։

«Եթե այստեղ եմ, ուրեմն արդեն ազդել է պայքարի իմ եղանակը», - ասաց Գոգյանը,  իսկ ՀՊՏՀ -ում հովանավորչության մասին իր պնդումներին չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, որ ինքն ինչ պնդում էր, արդեն ասել է։

Նույն շարքից