Հասարակություն 

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: Այս մասին  տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում Մարտիրոսյանը շարքային Ա. Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից