Հասարակություն 

Նվաստացումների ենթարկված փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն․ Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ բհկական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել:

Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերով երեխան այս պահին արդեն տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, հենց նոր կորոնավիրուսի թեսթ վերցրեցին ու կերակրեցին փոքրիկ Ալեքսին:

Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է:
Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ:
Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել եւ ինձ չի սազում էդ լեքսիկոնը։
Մարդուն, այո, չի կարելի: Պարզապես` մարդ լինելու իմ և կեղծ բարեպաշտների պատկերացումներն են տարբեր»:

 

Նույն շարքից