Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հաջողությամբ է փորձարկվել կամավորների վրա

analitik.am

Չինական Ad5-nCoV պատվաստանյութը առաջացրել է դրական իմունային արագ արձագանք բոլոր 108 կամավորների մոտ։ Արդեն մեկնարկել է թեստավորման երկրորդ փուլը ՝ 500 մարդու մասնակցությամբ: Այս խումբը կենտրոնանում է տարեցների մոտ պատվաստանյութի փորձարկման վրա:

Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականները ներկայացրել են Ad5-nCoV պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքները, որոնք նրանց գնահատմամբ խոստումնալից են: Բոլոր մասնակիցների մոտ Պատվաստանյութը ցույց է տվել անվտանգություն և արագ իմունային արձագանք: Ընդհանուր առմամբ, այս փուլին մասնակցել են տարբեր տարիքի 108 տղամարդ և կին, որոնց միջին տարիքը 36 է: Հետազոտությունը  տպագրվել է Lancet ամսագրում: Այս մասին հաղորդում է hightech.plus-ը։

Ադենավիրուսային հիմքով այս վակցինան ներարկվել է միջմկանային եղանակով՝ մեկ անգամից, 3 տարբեր չափաբաժիններով յուրաքանչյուր խմբում։

Գիտնականները նաև արձանագրել են հակամարմինների քանակի աճ բոլոր մասնակիցների մոտ ՝ կախված պատվաստանյութի չափաբաժնից: Ամենաբարձր արձագանքը միջին և բարձր դեղաչափային խմբերում էր:

Ամենատարածված ռեակցիաներն էին ցավը ներարկման տեղում (մասնակիցների 54% -ում), ջերմություն (46%), հոգնածություն (44%), գլխացավ (39%) և մկանների ցավ (17%): Բարձր չափաբաժնի խմբի մեկ մասնակից ավելի լուրջ ռեակցիաներ է ունեցել՝ հոգնածություն, շնչարգելություն և մկանների ցավ, բայց դա տևում էր ընդամենը երկու օր:

Թիմն արդեն սկսել է հետազոտության երկրորդ փուլը, որում ներգրավված են 500 մարդ:

 

 

Նույն շարքից