Հասարակություն 

Ուղիղ մեկ տարի առաջ նույն Գոգյանը, ակնհայտ քաղաքական պատվեր էր կատարում․ իրավապաշտպան

analitik.am

ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանին աշխատանքից ազատել են, ու նա սկսել է հրապարակավ ինչ-որ բողոքներ հայտնել՝ թե բա չեն թողել աշխատեմ, էս է սխալ, էն է սխալ և այլն։ Գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր ՖԲ «օրացույցս» հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ նույն Գոգյանը, ակնհայտ քաղաքական պատվեր կատարելով, «պատահաբար» հայտնաբերել էր ու ի լուր աշխարհի հայտարարել էր, որ ոչ-իշխանահաճո որոշում կայացրած մի դատավոր, որն ի դեպ 2-3 տարի շարունակ ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորն է ճանաչվում, տասնըքանի տարի առաջ ատենախոսություն է պաշտպանել, որն իբր ինչ-որ մասով արտագրած է եղել։ Քայլականներն էլ նույնիսկ ԱԺ-ում լսումներ էին կազմակերպել այդ առթիվ։

Ու միայն այդ փաստը անձամբ ինձ համար լիովին բավարար է Գոգյանի «դրամատիկ» կերպարի ու նրա «ազնիվ մղումների» նկատմամբ թերահավատությամբ վերաբերվելու համար։ Ինձ համար նա պարզապես քաղաքական հետապնդման գործիք է, հետևաբար՝ վատ քաղաքացի ու վատ պաշտոնյա։ Ու եթե ձեզ թվում է՝ հիշողներ ու հիշեցնողներ չեն լինելու, ապա չարաչար սխալվում եք։

Север помнит!»,- գրում է Մելիքյանը։

Նույն շարքից