Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը

analitik.am

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Մարգահովիտ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի 35 XZ 046 համարանիշի եւ Iveco մակնիշի 36 SN 032 համարանիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  Mercedes-ի վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից