Հասարակություն 

COVID-19-ի պատճառով հասարակությունը բաժանվել է 2 խմբի. իրավապաշտպան

analitik.am

Հասարակությունը բաժանվել է 2 խմբի.

Ա խումբ) մարդիկ, որոնք չեն վստահում կառավարության կողմից COVID-19-ի վերաբերյալ հրապարակված պաշտոնական թվերին և պնդում են, որ իրականում այդ թիվն ավելին է:

Բ խումբ) մարդիկ, որոնք չեն վստահում կառավարության կողմից COVID-19-ի վերաբերյալ հրապարակված պաշտոնական թվերին և պնդում են, որ իրականում այդ թիվը պակաս է:

Ամենավատն այն է, որ թե «Ա» խումբը և թե «Բ» խումբը որևէ կերպ չեն կարողանում հիմնավոր պատճառաբանել իրենց անվստահության հիմքը:

Ընդամենը մեկ տարի առաջ 70 տոկոսից ավելի վստահություն ունեցող իշխանության նկատմամբ վստահության այսպիսի աննախադեպ անկումը կարծում եմ հնարավոր չէր կանխատեսել:

Հերթական 100 փաստերում արժի սա նկատի ունենալ որպես պատմական աննախադեպ երևույթ:

Հ.Կ. գնամ կեռասս ծառից քաղեմ

Արսեն Բաբայան

Նույն շարքից