Գլխավոր Կորոնավիրուս Քաղաքականություն 

Վրացի նախարարը մտադիր է խոսել Արսեն Թորոսյանի հետ և բացատրություն ստանալ

analitik.am

Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մտադիր է կապ հաստատել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի քննարկի վերջինիս հայտնի հայտարարությունները: Այս մասին վրացի պաշտոնյան խոսել է Rustavi 2-ի եթերում:

Տիկարաձեն Թորոսյանի հայտարարություններն անհիմն է համարել՝ հավելելով, որ այն մի շարք հարցեր է առաջացնում:

«Պանդեմիայի ընթացքում մենք ոչ մեկ անգամ զրուցել ենք հեռախոսով: Խորհրդակցել ենք, համեմատել ենք մեր երկրներում տիրող իրավիճակը: Եթե Թորոսյանը հարցեր ուներ, կարող էր դիմել հաղորդակցության այդ մեթոդին, այդ դեպքում կստանար բոլոր հարցերի պատասխանները»,-ասել է նա:

Վրացի պաշտոնյայի խոսքերով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այն հաջողությունները, որոնք իր երկիրը գրանցել է վարակի դեմ պայքարում: Արդյունավետությունը հաստատվում է ոչ միայն թվերով, այլ նաև հանրության գնահատականներով:

«Մենք պատրաստվում ենք նրա հետ զրուցել՝ պարզելու համար, թե ինչն է առիթ հանդիսացել, որպեսզի նա նման հայտարարություններ անի»,-ասել է նա:

Տիկարաձեն հավելել է, որ Վրաստանում կորոնավիրուսը հայտնաբերելու համար արվում են ՊՇՌ թեստեր, ինչը ուղղակի վերացնում է բոլոր կասկածները, որոնք կարող են լինել պաշտոնական վիճակագրության մասով:

Նույն շարքից