Իրավական 

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի անունից Միքայել Մինասյանին առաջարկություն անելու մասին

 

Մայիսի 25-ին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, կապված Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ, երեկ կրկին հրավիրվել էր ՀՔԾ:

Ծառայության շենքից դուրս գալուց հետո, Վանեցյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Մինասյանի հայտարարության մասին, որ ինքը Նիկոլ Փաշինյանի անունից վերջինիս առաջարկել է սիմվոլիկ գումար վճարել ու դադարեցնել քաղաքական գործունեությունը, ինչի դիմաց իր դեմ քրեական գործերը կկասեցվեն, ասաց, որ այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ-ն իր դեմ քրեական գործերը կկասեցվեն, ասաց, որ այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում քրեական գործ կա հարուցված. «Այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն: Ելնելով այդ հանգամանքից, նախաքննության գաղտնիքը չբացահայտելու համար՝ ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»:

Վանեցյանը նշել է, որ ոչ հերքում է, ոչ էլ՝ չի հերքում, ուղղակի չի մեկնաբանում:

Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հաստատել էր, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից