Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը պարզաբանեց, թե ինչու է շրջում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենայով

analitik.am

 

Ինչու է Արթուր Վանեցյանը շրջում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենայով:

Երեկ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ԱԱԾ նախկին տնօրենը, պատասխանելով համապատասխան հարցին, ասաց, որ ավտոմեքենան գնվել է Ռուսաստանից:

Նա նշել է, որ ցանկանում է փոխել պետհամարանիշը հայկականով, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դեռ չի հաջողվում: Նրա խոսքերով, դա որևէ մեսիջ չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի փոփոխության մասին, Վանեցյանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ առաջինը խոսել է ինքը՝ դեռևս հունվարին:

 

Նույն շարքից