Հայաստան Քաղաքականություն 

Հեղափոխական աննկուն առաջնորդին ոչինչ հետ չի պահելու. Ինչ է մտածել Նիկոլ Փաշինյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը գիտի մանիպուլյացիայի բոլոր 400 ձեւերը: Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան, որի սցենարը հետեւյալն է. հենց Երեւանի օդանավակայանում «հայտնաբերում» են այլ երկիր թռչող ինքնաթիռի «Товары народного потребления» մակնշումով ապրանքը, ձերբակալում են մեղավորներին, ցույց տալով, որ առաջինը հենց իրենք են պայքարում մաքսանենգության դեմ ու դրանով արդարություն հաստատում ամենուր:

Սակայն ամեն բան չէ, որ սահուն է այս «թատրոնում». ապրանքը ծախող-առնող ոչ բոլոր դերակատարներն են համաձայն մտնելու նման վտանգավոր խաղի մեջ, այնուհանդերձ, հեղափոխական աննկուն առաջնորդին ոչինչ հետ չի պահելու այս «փայլուն» սցենարը կյանքի կոչելու իդեա-ֆիքսից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից