Հասարակություն 

Ռուսաստանցիները կարող են անձնագրի փոխարեն օգտագործել բջջային հավելված

analitik.am

 

Ռուսաստանի թվային զարգացման, հեռահաղորդակցության և զանգվածային լրատվության նախարարությունն առաջարկել է երկրում փորձարկում անցկացնել, որի շրջանակներում հնարավոր է անձնագրի փոխարեն օգտագործել բջջային հավելված: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով նախարարության լրատվական ծառայությանը։

Բջջային հավելվածի ներդրման փորձը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հավելվածի բաժանորդները գրանցումից հետո կկարողանան մուտք գործել պետական ​​ծառայությունների պորտալ․ «Բջջային հավելվածի ակտիվացումը տեղի կունենա Մոսկվայի միջազգային ֆինանսական կենտրոնում»,-հայտնել են նախարարությունից:

«Հավելվածը կստեղծի պայմաններ՝ քաղաքացիներին սպասարկելու արագության բարձրացման և բիզնեսի համար հարմարավետ պայմանների ապահովման համար»,-նշել են կապի նախարարությունում:

 

Նույն շարքից