Կորոնավիրուս Հասարակություն 

Հաղորդավարը հենց ուղիղ եթերում կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել

 

Հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հենց «Док-ток» ծրագրի նկարահանումների ժամանակ։ «Московский комсомолец»-ը գրում է, որ հաղորդավարի մոտ հիվանդության ախտանիշներ չեն եղել:

Հրապարակման համաձայն, Գորդոնն անցել է կորոնավիրուսի էքսպրես-թեստ՝ «Biozek Medical»ից: Դրանք ընտրվել են Մոսկվայի կառավարության կողմից մայրաքաղաքում քաղաքացիների զանգվածային փորձարկման համար:

Գորդոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, ինչն անակնկալի է բերել վերջինիս: Նա ստիպված է եղել անմիջապես լքել տաղավարը՝ ինքնամեկուսացման համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից