Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով վարակվել է կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին հայտնում է Daily Storm-ը՝ հղում անելով վերջինիս կնոջը՝ Տատյանա Նավկային:

«Ամեն ինչ լավ է, դուրս ենք գրվել հիվանդանոցից, մենք մեզ լավ ենք զգում: Մոտավոր մեկ շաբաթ կլինենք մեկուսացման մեջ»,-ասել է Նավկան:

Դմիտրի Պեսկովի կորոնավիրոսով վարակման մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին: Վարակվել է նաև նրա կինը՝ Տատյանան: Մայիսի 21-ին, Պեսկովի կինը հայտնել է, որ ապաքինվել է:

 

Նույն շարքից