Տեսանյութեր Քաղաքականություն 

Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ

analitik.am

Մայիսի 25-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 3, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 24 և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 4 հարց, մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 47 հարց:

Փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 014-Ա որոշման մեջ:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Խորհուրդը նաև համաձայնություն է տվել ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով և ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

 

Նույն շարքից