Հասարակություն Տեսանյութեր 

Որ պատգամավորներն Ազգային ժողովում դիմակ չեն դնում /Լուսանկարներ/

analitik.am

 

Համավարակով պայմանավորված՝ ԱԺ նիստերի դահլիճում ես նախազգուշացում եմ հայտարարելու,մ իսկ հետո անհրաժեշտության դեպքում 1-7 օրով դահլիճից դուրս եմ հրավիրելու բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ Ազգային ժողովում առնվազն մի քանի պատգամավոր կա, ովքեր դիմակ չեն կրում: Նրանց թվում է նաև Գևորգ Պետրոսյանը, ով գրանցումից հետո դուրս եկավ: Դիմակ չի կրում նաև Էդմոն Մարուքյանը: Դա այդպես էր գոնե հարց ուղղելիս:

«Պարոն Միրզոյան, ես որքանով հասկացա, բացի այն, որ մենք դիմակով գալիս ենք դահլիճ, պետք է նաև ամբողջ նիստի ընթացքում դիմակ կրենք, ինչը պարետի որոշումն է: Ես ճի՞շտ հասկացա, որ դուք որոշումը չկատարող պատգամավորին դուրս եք հրավիրելու »,-հարցրեց Մարուքյանը:

Միրզոյանը նշեց. «Նաև իրավական ակտի գործադրման առումով: Բայց նաև ելնելով բոլորիս պատասխանատվությունից: Յուրաքանչյուրս համավարկի դեմ պայքարում մեր լուման պետք է ներդնենք: Այո»,-ասաց Միրզոյանը:

Միրզոյանի խոսքերով, ամբիոնի մոտից խոսացողները սոցիալական հեռավորությունը պահպանում են, սակայն պետք է դիմակ կրել, քանի հպվում են ամբիոնին և այլն:

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը շարունակեց առանց դիմակ մնալ նաև ամբիոնի մոտից՝ իր նախագիծը ներկայացնելիս։

 

Նույն շարքից