Հասարակություն Տեսանյութեր 

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե ինչու պատգամավորներն իրավունք ունեն դիմակ չկրել

analitik.am

 

Երևի լրահոսից տեսել եք, որ ես՝ ինքս եղել եմ մի իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չեմ կրել: Ուզում եմ ասել, որ ես սխալ եմ արել: Մտածել եմ, որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողություն է, թեև՝ փակ դահլիճում: Ես դիմակ չեմ կրել, ուզում եմ խոստովանել, որ սխալ է: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ազգային ժողովում դիմակով խոսելն անհարմար է. «Դա չի կարող համարվել կանոնների խախտում:

Բացի դրանից, ես ուզում եմ հիշեցնել, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա, հետևաբար արտակագ դրության շրջանակներում պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել:

Հետևաբար Ձեր այդ որոշումը նորից քննարկեք Սահմանադրության համատեքստում: Դուք չեք կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար»:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, Մարուքյանը կողմ է դրան. «Սակայն խոսելու ժամանակ, կամ սոցիալական հեռավորությունը պահպանելու դեպքում պատգամավորը թող ինքը որոշի՝ դիմակ կրում է, թե՝ ոչ:

Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին առաջարկում էի սահմանափակել ԱԺ նիստերը, բոլորդ հայրենասիրական դասեր էիք տալիս, թե պետք է աշխատենք»:

Միրզոյանի խոսքերով, հարցը երկու ենթատեքստ ունի․ «Նախ՝ Ազգային ժողովի նկատմամբ իրավական ակտի կիրառելիության մասով մեկնաբանությունը կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ և տեղին չէ: Այս ակտը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե ԱԺ-ի՝ իր գործառույթների կատարմանը:

Այս առուով պետք է տարածվի ինչպես քրեական օրենսգիրքը և մնացածը: Բայց ուզում եմ ասել, որ հարցն ունի 2-րդ, 3-րդ շերտը, քաղաքացիներին օրինակ ծառայելու շերտը, մեր ու մեր ընտանիքների առողջության մասին մտածելու շերտը և այլն:

Դուք պնդում եք անում, որ ես չեմ կարող միջոցները կիրառել: Ես ասում եմ, որ կիրառելու եմ: Ես կոչ եմ անում բոլորին կրել դիմակները, հակառակ դեպքում կիրառվելու է նախազգուշացում և հեռացում ԱԺ-ից»,-ասաց Միրզոյանը:

 

Նույն շարքից