Տեսանյութեր Քաղաքականություն 

Իշխանությունները մարդկանց ուղարկում են դատարանի «դռները»՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դրանք ունեն զրո վստահություն

analitik.am

 

Համավարակը, հայտարարված արտակարգ դրությունը մեծ հարված է հասցրել քաղաքացիներին: Մեր քաղաքացիները մխրճվել են աղքատության մեջ, պարտավորությունները չկատարելու պատճառով նրանց հանում են տներից, հազար ու մի խնդիր ունեն։ Մենք ասում ենք եկեք մարդկանց աջակցենք, իսկ դուք ասում եք՝ թող գնան դատարան: Այս մասին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Երեկ դուք Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպմանը հայտարարում էիք, որ դատարանն ունի 0 վստահություն: Սիրելի քաղաքացիներ, դուք իմացեք, որ իշխող մեծամասնությունը հայտարարում է, թե դատարաններն ունեն 0 վստահություն, այսինքն՝ դատարաններ չեն: Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդուն տնից հանելուն, ասում են՝ թող գնա դատարան տարիներով տառապի»,-ասաց Մարուքյանը:

 

Նույն շարքից