Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Եթե տեսնեք դրանց դիակները, իմացեք, որ ես եմ ծեծելով սատկացրել այդ սրբապիղծներին. Աթանեսյանը խոստանում է սատկացնել երեխաներին օրգազմի մասին գիրք բաժանողներին

analitik.am

 

Ես ահավոր ջղայնացած եմ այսօրվա սրբապիղծ անբարոյականի վաստակների վրա, որովհետև չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել ու նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Դավիթ Աթանեսյանը՝ հավելելով, որ  «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել վրացական փողոցում խաղացող երեխաներին, այդ թվում իր 9-ամյա որդուն:

«Ասեմ, որ գիրք տվողը կին է եղել: Եթե ես հանկարծ ինչ-որ մեկին տեսնեմ այս գիրքը բաժանելիս՝ լինի կին, թե տղամարդ, թե կնոջ եղած-չեղածով տղամարդ, սատկացնելու եմ, ծեծելով սատկացնելու եմ, թեկուզ դատեն, մահապատիժ տան: Եթե ես տեսնեմ, մեկը նման գրքեր է բաժանում երեխաներին, սրբապղծություն անում, ծեծելով սատկացնելու եմ:

Եթե փողոցում տեսնեք նրանց դիակները, իմացեք, որ ես եմ սատկացրել: Այ սրբապիղծներ, մի արեք նման բան, ընտանիքը մնում է ընտանիք, երեխան՝ երեխա: Ես չեմ կարող հայհոյել, բայց իմացեք, ինչքան լավ ընկեր ունեմ, բոլորը միանում են այդ հայհոյանքներին»,-ասել է նա:

 

Նույն շարքից