Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ էր անում Սուրեն Պապիկյանն ԱԺ ամբիոնի մոտ

analitik.am

 

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն հասցրել է նախազգուշացում տալ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով դիմակ չէր կրում: Ինչ վերաբերում է իմքայլական պատգամավորներին, ապա նրանցից մի քանիսը չմոռացան իրենց ելույթներում «նախատել» Էդմոն Մարուքյանին, ով մինչ այդ պնդում էր արել, որ դիմակ կրելու մասին պարետի որոշումը չի կարող տարածվել ԱԺ-ի վրա: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ դեմ չէ դիմակ կրելուն, սակայն այն պարտադիր չէ խոսելիս, քանի որ դա անհարմար է:

Նշենք, որ Ազգային ժողովում է նաև օրերս ինքնամեկուսացումից դուրս եկած Սուրեն Պապիկյանը: Նա ԱԺ ամբիոնին մոտենալիս և հերթական նախագիծը ներկայացնելուց առաջ «ցուցադրաբար» գրպանից հանեց հավանաբար ալկոգելը և ախտահանեց ձեռքերը, ինչից հետո միայն ներկայացրեց նախագիծը:

 

Նույն շարքից