Միջազգային Քաղաքականություն 

Կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի հեղինակները չեն անհանգստանում բժիշկների մասին․ Լուկաշենկո

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի հեղինակները չեն անհանգստանում բժիշկների մասին, նրանք միայն ցանկանում են հայտնիություն ձեռք բերել։ Այս մասին հայտնում է БЕЛТA-ն:

Նա խոստացել է զբաղվել հանրապետությունում կեղծ լուրեր տարածողների հարցով: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հրաժարվել է որևէ մեկի բերանը փակել: Մարդիկ պետք է խոսեն այնպես, ինչպես մտածում են, կարծում է պետության ղեկավարը:

«Իսկ լրագրողը, եթե ազնիվ լրագրող է, պետք է ազնիվ գրի, օբյեկտիվ ներկայացնի տեղեկատվությունը, ոչ թե սկանդալ առաջացնի: Եթե ​​անազնիվ է, եթե ոչ ճշմարիտ, ապա դրա համար պետք է պատասխան տա: Ինչպես դա եղավ Ռուսաստանի Առաջին ալիքի հետ»,-ասել է նա՝ հիշեցնելով իրավիճակը՝ կապված Ռուսաստանից լրագրողներին հավատարմագրումից զրկելու հետ:

 

Նույն շարքից