Հասարակություն Տեսանյութեր 

Նիդերլանդների եկեղեցիներից մեկում թուրքական երգ է հնչեցվել (տեսանյութ)

 

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի «Մեծ կամ Սուրբ Լոուրենս եկեղեցում» զանգերի ղողանջների համակցությամբ բարձրախոսներով հնչեցրել են թուրք հայտնի երգիչ Աշըք (աշուղ) Վեյսելի «Երկար-բարակ ճանապարհին եմ» (Uzun İnce Bir Yoldayım) երգը։

Քաղաքի բնակիչներից մեկն այն տեսաձայնագրել և տեղադրել է համացանցում, որը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման առարկա է դարձել։

Ռոտերդամում «Թուրքերի համար խորհրդատվական խորհուրդի» (IOT) նախագահ Զեքի Բարանը BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցում թուրքական երգը միացվել է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի շրջանում ոգևորի  քաղաքի բնակչությանը և տարբեր մշակույթներ կրող անձանց ներգրավի շփման մեջ։

Զեքի Բարանը, որը նախկինում եղել է նաև Ռոտերդամի ավագանու անդամ, նշել է, որ քաղաքի բնակչության կեսից ավելին կազմում են փախստականները։ Նա կորոնավիրուսը կրկին պատճառ բերելով՝ հիշեցրել է, որ վերջերս Ռոտերդամի պողոտաներում Ղուրանից և այլ սուրբ գրքերից մեջբերումներ պարունակող պաստառներ են փակցվել։

Բարանն ասել է նաև, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին մինչ այս դեպքը տարբեր մշակութային երգեր է հնչեցրել։ Նրա խոսքով՝ թուրքական այդ երգը, որը գրեթե գիտի քաղաքի թուրք փախստակններից բոլորը մեծ բավականություն է պատճառել վերջիններիս։

Նշենք, որ Սուրբ Լոուրենս եկեղեցին կառուցվել է 1350թ․։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին և 21-ին Թուրքիայի Իզմիր նահանգի մզկիթներում բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչեցվել էին իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի) և թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։ Այս ամենը հիստերիայի ալիք էր բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ, թուրքական մամուլում, և քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ Դեպքը համընկել էր իսլամական պահքի` Ռամադան ամսվա հետ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից