Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը պետք է պատասխանի հարցին՝ ո՞ւմ գրպանում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից, ալմաստի և ոսկու ապօրինի շրջանառությունից ստացված գումարը. «Գոլոս Արմենիի»

analitik.am

Փաշինյանի՝ հերքումների վերաբերյալ ելույթը բովանդակային չէր: Նախ, վարչապետը չհերքեց մաքսանենգ ապրանքներով չվերթների հետ իր կապի մասին մեղադրանքները, ինչպես նաև ոչինչ չասաց ադամանդների ապօրինի ներմուծման և արտահանման մասին: Երկրորդը, նա հայտարարեց, որ, իբր, իրեն կոշիկի և թմրանյութերի հետ կապված բիզնես են վերագրում, չնայած կոշիկների և թմրանյութերի մասին ոչ ոք ոչինչ չէր ասել: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:

«Փաշինյանը պետք է հերքեր վերջին օրերի սկանդալային բացահայտումները, սակայն չարեց դա, քանի որ հնարավոր չէ հերքել ակնհայտը. Հայաստանը, Վատիկանի պետությունում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բնորոշմամբ, դարձել է համաշխարհային մաֆիոզ համակարգի մի մաս: Մինչ ժողովուրդը պայքարում է գոյատևման համար, իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղված է հարստացմամբ: Ամբողջ աշխարհով թնդաց Երևանից Կրասնոդար, իսկ ապա՝ Վորոնեժ ժամանած ինքնաթիռում մաքսանենգ ծխախոտի մեծ խմբաքանակի ձերբակալման հետ կապված սկանդալը, միևնույն ժամանակ ծագեց հնդկական ադամանդների ապօրինի ներմուծման, վերամշակման և արտահանման գործարքի հետ կապված սկանդալը:

Ռուսական պարբերականները հայտնել էին Հայաստանի տարածքից մաքսանենգ ոսկու մեծ խմբաքանակի դուրսբերման մասին: Մինչ մարդիկ սովում են և փորձում ինչ-որ կերպ պաշտպանվել կորոնավիրուսից, իշխանությունները մաքրում են ապօրինի հարստացման հետքերը: Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել հարցին, թե արդեն երկու տարի է ո՞ւմ գրպանում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից, ալմաստի և ոսկու ապօրինի շրջանառությունից ստացված գումարը »,- նշված է հոդվածում

Հոդվածն ամբողջությամբ` «Գոլոս Արմենիի» թերթում

 

Նույն շարքից