Հասարակություն 

Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելությունը. ովքե՞ր կարող են դիմել

 

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով:

Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:

Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։

Ժամկետներ  ՝

-Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ.  հունիս, ընդունելության քննությունները՝ հուլիս, դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր։

-Ուսուցում՝ 5 ամիս,

-Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ

Ո՞վ կարող է դիմել՝

-18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,

-Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,

-Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջներին։

Ընդունելության վերաբերյալ՝

-Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,

-Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,

-ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,

-Հարցազրույց

-Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն

-Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ  (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

-Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,

-Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,

-Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,

-Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,

-Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,

-Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

Ծառայության գրավչությունը.

-Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։

-Վարձատրության վերաբերյալ՝

ուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դր. կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։

ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):

-Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝

միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։

-Կարիերայի հեռանկարները՝

Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո։

Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:

-Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝

ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,

o ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,

o ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,

o այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,

o հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,

o ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։

o 20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։

-Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝

ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028; [email protected]

ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981; [email protected]:

-Եկե´ք ոստիկանություն…

-Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Սա ընդունելության հայտարարություն չէ, դիմումների ընդունման հայտարարությունը կտրվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից