Հասարակություն 

ԿԳՄՍ նախարարությունը՝ երեխաներին «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» գրքեր բաժանելու լուրերի մասին

 

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։

Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին։

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե զրուցել է երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից