Կորոնավիրուս Հասարակություն 

«Հրազդան» ԲԿ-ում կորոնավիրուսի թեստերը վերջացել են

 

Analitik.am-ի տեղեկություններով, նախօրեին «Հրազդան» ԲԿ-ի կորոնավիրուսային թեստերը վերջացել են, ինչի պատճառով մարդիկ, ովքեր երեկ հերթ էին կանգնել թեստեր հանձնելու համար, չեն կարողացել դա անել:

Ի դեպ, արդեն 2 շաբաթ է Հրազդանում և նրա մերձակա համայնքներում կորոնավիրուսային ծանր վիճակ է ձևավորվել: Նախ բռնկումներ եղել են Հրազդանի կենտրոնում, հետո՝ միկրոներում և ծայրամասերում, ինչպես նաև հարակից համայնքներում:

Բազմաթիվ այլ հիվանդություններով պացիենտների ուղարկել են տուն, իսկ այն պացիենտներին, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել ու վիճակը ծանր է տեղափոխում են Երևան:

Դեպքեր են գրանցվել, երբ բժիշկները «Հրազդան» ԲԿ-ում վարակվել են այլ հիվանդություն ունեցող պացիենտից, սակայն հետո պարզվել է, որ վերջինս կորոնավիրուս ունի: Արդյունքում, բժիշկներ են վարակվել ու շարունակում են վարակվել:

Թեև այս մասին չի բարձրաձայնվում, սակայն Analitik.am-ի տեղեկություններով, «Հրազդան» ԲԿ-ում վարակված բուժաշխատողների թիվը բավականին մեծ է:

Նշենք, որ «Հրազդան» ԲԿ-ում ծանր իրավիճակը բացահայտվել է 2 շաբաթ առաջ: Մինչ այդ ամեն ինչ արվել է ծածուկ: Հիվանդանոցում կրտսեր և միջին օղակի բուժաշխատողների թիվը կրճատված է, ինչի արդյունքում ավելացել է բուժքույրերի և մայրապետների աշխատանքը: Չնայած այդ հանգամանքին, բուժաշխատողներն այս ընթացքում որևէ լրացուցիչ ֆինանսական աջակցություն չեն ստացել:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից