Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին Իսրայելից հումանիտար օգնություն է խնդրել

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իսրայելի կառավարության ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և խնդրել է նրան օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին ասված է պետության ղեկավարի կայքում:

Ըստ Զելենսկիի, Ուկրաինան և Իսրայելը միշտ եղել են և կշարունակեն մնալ հուսալի ընկերներ և գործընկերներ: Նա Նեթանյահուի հետ քննարկել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համագործակցության և համատեղ ջանքերի ծրագրերը:

«Իսրայելի արդյունավետ պայքարի պանդեմիայի դեմ օրինակելի է: Ես երախտապարտ կլինեմ ձեր կառավարությանը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն փորձի փոխանակման համար»,-ասել է Զելենսկին:

Նեթանյահուի խոսքերով, ուկրաինական կողմի խնդրանքը կքննարկի կառավարությունը: Միևնույն ժամանակ, նա Զելենսկիին հրավիրել է այցելել Իսրայել՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը կայունացնելուց հետո:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից