Բարի օր Քաղաքականություն 

«Իմ Քայլ»-ի դիմակ չկրող պատգամավորներին ո՞վ պետք է նկատողություն տա /լուսանկարներ/

 

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստերի ժամանակ դիմակ չկրող պատգամավորները նկատողություն են ստանալու, անհրաժեշտության դեպքում, նրանք կարող են 1-7 օրով հեռացվել նիստերից: Րոպեներ անց Միրզոյանը «ցուցադրաբար» և շոու սարքելով նկատողություն արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ դիմակ չկրելու համար:

Դրանից հետո իմքայլական մի շարք պատգամավորներ չխորշեցին «նախատել» ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով համարձակվել էր հայտարարել, որ դիմակների մասով պարետի որոշումը չի կարող տարածվել ԱԺ պատգամավորների վրա: Հետաքրքիր է, որ պարետի որոշումը փաստորեն վերաբերում է միայն ընդդիմադիր պատգամավորներին, իշխանական պատգամավորներն արտոնյալ են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ:

Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնցում իմքայլական պատգամավորները չեն կրում դիմակ ԱԺ նիստերի դահլիճում, սակայն, ի տարբերություն Գևորգ Պետրոսյանի, նկատողություն չեն ստանում: Իմքայլական պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Սոնա Ղազարյանը դիմակ կրում են՝ դրանով «պաշտպանելով իրենց ծնոտները», իսկ Արուսյակ Ջուլհակյանն առհասարակ դիմակ չի կրում: Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ հատուկ ցույց է տվել, թե ինչպես պետք է կրել դիմակը:

Հաշվի առնելով իշխանության անդամների վերաբերմունքը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված իրենց իսկ կողմից ընդունած որոշումների կատարմանն, ավելի շուտ չկատարմանը՝ զարմանալի չէ, որ կորոնավիրուսն այս տեմպերով տարածվում է Հայաստանում, ինչում նորից մեղադրում են ընդդիմությանը և իրենք դիմակ չկրելով՝ նկատողություն անում դիմակ չկրող ընդդիմադիր պատգամավորին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից