Հասարակություն 

Սուրեն Պապիկյանը խախտո՞ւմ է օրենքը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել է Կեչուտի ջրամբարից:

«Կեչուտի ջրամբարի ջրթափը «մարգարիտկայից»: Ջրամբարի ընդհանուր ծավալը 24մլն մ³ է»,-ասված է նախարարի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ ջրամբարները հատուկ պահպանության ենթակա օբյեկտներ են և ջրամբարների անվտանգության հետ կապված ցանկացած գործողություն արգելվում է: Դրանք հսկվում են ոստիկանության կողմից, այնտեղ նկարահանումներ, լուսանկարներ անելն ու դրանք սոցիալական ցանցերում հրապարակելն արգելված է:

Օգտատերերից մեկը տեսնայութի տակ գրառում է կատարել. «Երբ ջուրը Կեչուտից դուրս ա գալիս մարգարիտկայով, դա լալու է, ոչ թէ հրճուելու: Այս ջրամբարը կարքաւորիչ չէ, համարեայ միշտ 20 միլիոն լցուած է: Իր նշանակութիւնը դունելի մակարդակն ապահովելն է: Երբ այսպէս դաբվում է, դա նշանակում է, որ այդքան չի գնում Սեւան, այլ ուղիղ գնում է լցնի թուրքի երկու հսկայ ջրամբարները ( միասին 130 միլիոնից աւել), Արենիի տակ, որով որոգում են գրաւեալ Շարուրի դաշտը.... Ամբողջ Արարատեան դաշտի ամենալաւ որոքուած հատուածը Շարուրն է... Արփայի ստորին աւազանի ջուրը ամբարելու հնարաւորութիւն մինչ օրս, չհաշուած հերհերը, չ'ունենք: Բայց երբ Կեչուտից կամ Եղեգիսի վերին աւազանից է ջուր գնում թորքին, դա կրկնակի ողբերքութիւն է: Կամ դունելի հնարաւորութիւններն են պետք կտրուկ մեծացնել, կամ Կեչուտի»:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից