Քաղաքականություն 

Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իմ վիճակով, բուժման խորհուրդները ծանոթներից եմ ստանում. Կորոնավիրուսով վարակված փաստաբան. Hetq.am

analitik.am

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստն արվել է մայիսի 20-ին, երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»,- ասում է Ի. Պետրոսյանը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

«Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիվանդներն այսուհետ պետք է մնան տներում, եւ նրանց պետք է հետեւեն պոլիկլինիկաները: «Այստեղ ոչ մի բանից տեղյակ չեն, և ինձ այսօր պոլիկլինիկա են կանչել անալիզներ հանձնելու համար»,- հայտնեց  Ինեսսան: Նա զարմացած է այդ առաջարկից եւ հրաժարվել է պոլիկլինիկա գնալ: Իր գնալը ճիշտ չի համարում հատկապես այն պատճառով, որ դրանով ռիսկ է ստեղծում պոլիկլինիկա այցելած քաղաքացիների, նաեւ՝ բուժանձնակազմի համար, քանի որ նրանք պաշտպանիչ արտահագուստ չունեն:

Փաստաբանի տպավորությամբ՝ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին եւ չափազանց շփոթված վիճակում են: Ոչ ոք իր անելիքը չգիտի, նրանց չեն նախապատրաստել:

Ինեսսան իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է համարում: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ասում է՝ ոչ ոք չէր կասկածում, որ վարակված է և հրաժարվում էին թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել այդ ընթացքում, մայիսի 20-ի առավոտյան ջերմություն է ունեցել եւ դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Կրկին հետազոտեցին եւ ասացին, թե ոչինչ չկա: Մեկ այլ բուժհաստատությունում առաջարկել են թեստ հանձնել: Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»,- պատմում է Ինեսսան:

Նա խնդրել է թեստավորել նաեւ իր տարեց ծնողներին, քանի որ այդ օրերին իր կողքին են եղել, մայրը խնամել է իրեն, սակայն հրաժարվել են:

Ինեսսան ասում է, որ հիվանդանոցներում հրաժարվում էին համակարգչային տոմոգրաֆիայով թոքերը նկարել, երբ նույնիսկ հայտնել է, որ ինքն է վճարում դրա համար: Այն դեպքում, երբ հայտնել է, որ իր մոտ կորոնովիրուս է հայտնաբերվել և անհրաժեշտ է ստուգել թոքերը»,-ասված է հրապարակման մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից