Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ իմացա, որ Tolishpress.org կայքի հիմնադիր և խմբագիր Կահին Միրզալիզադեն է մահացել։ Մեր բարեկամ թալիշ ժողովրդի լավագույն զավակներից է, ում հետ ավելի քան 15 տարի համագործակցել և ընկերություն եմ արել։ Ցավում եմ շատ։
Ահա այդպես, մարդիկ ողջ կյանքը նվիրում են իրենց ժողովրդի ազատության, ինքնուրույն մտածելու, սեփական ապագան կերտելու, ազգային արժեքները պահպանելու գործին, հալածվում են դրա համար, տառապում ու այդպես էլ ոչինչի չհասնելով հեռանում աշխարհից։ Իսկ մենք... Դե իսկ մենք էլ լավ պետք է մտածենք՝ ինչ ունենք ու ինչ արժեքներ ենք այսօր ռիսկի տակ դնում։
Кахин муалим. Ахпер... Теперь ты тоже в лучшем из миров. Помнишь, мы говорили об этом? Такова воля Всевышнего. Покойся с миром, Кахин джан. Ты еще увидишь свободу своего народа. И твое имя будет числиться в ряду лучших сынов талышского народа»: