Ես ստորագրել եմ հրամանագիր, որով Լևոն Մնացականյանն ազատել եմ Արցախի Հանրապետության Ոստիկանության պետի պաշտոնից: Այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մեկ այլ որոշմամբ ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը, ում շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: