Իրավական 

ՄԻԵԴ վճռով Ռամիլ Սաֆարովը պետք է վերադառնա պատժախուց. Որտեղ նա պետք է կրի իր պատիժը. Tert.am

analitik.am

Փաստացի սա ոչ միյան ՄԻԵԴ-ի այլ ընդհանրապես որևիցե միջազգային դատական ատյանի առաջին վճիռն է, որտեղ դե յուրե արձանագրվում է արմենաֆոբիայի երևույթը: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ում փաստաբաններից Լևոն Գևորգյանը: Այս մասին հայտնում է Tert.am:

«Նա նշեց, որ իրենց կողմից ներկայացված փաստահավաք տվյալները, դատարանի համար բավարար են, կասկածից վեր, որ խտարկանության փաստն Ադրբեջանի վարած քաղաքականությունում բացահայտ է: «Խոսքը գնում է ոչ միայն ներման փաստի մասին, որը տեղի է ունեցել անմիջապես Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հաջորդ իսկ օրը, խոսքը ամենաբարձր մակարդակով քաջալերման, ոգևորման և հերոսացման հետ կապված հայտարարությունների մասին է, որոնք արվել են թե՛ Ադրբեջանի քաղաքական էլիտայի, թե՛ բարձր պաշտանատար անձանց, թե՛ միջազգային կառույցներում Ադրբեջանի Հանարապետության ներկայացուցիչների կողմից, որոնք էլ բացահայտել են տվյալ պետության կողմից վարվող արմենոֆոբ և խտրական քաղաքականությունը, որը դատարնի կողմից համարվել է անհերքելի»,- ասաց նա:

Անդրադառնալով կյանքի իրավունքի ոնտահարման խնդրին՝ փաստաբանը նշեց, որ այստեղ շատ կարևոր է արձանագրել՝ Ադրբեջանի կողմից մի շարք արդարացման փորձեր են իրականացվել Ռամիլ Սաֆարովի ներման գործողությունն արդարացնելու նպատակով: «Մասնավորապես, Ադրբեջանը բազմիցս փորձել է արդարացնել իր գործողությունները Եվրոպայի խորհրդի էքստրադիցիայի կոնվենցիայի իրավական կարգավորումներով, այս արդարացւոմը դատարանի կողմից չի ընդունվել: Բազմաթիվ փորձեր են արվել, թե՛ դատավարության ընթացքում Հունգարիայում, թե՛ այնուհետև եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից հիմնավորել Ռամիլ Սաֆարովի հոգեկան խանգարումները, սթրեսային իրավիճակները, այս արդարացումը նույնպես չի անցել և Եվրոպական դատարանը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային նորմի խախտում, չի ապահովվել պատշաճ պատիժը, որը համահունչ կլիներ համապատասխան անձի կողմից իրականացված հանցագործությունը»,- ասաց նա:

Հարցին՝ ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա՞ն ուղիղ պահանջներ Ադրբեջանի իշխանությանը՝ փոխելու Ալիևի ներման որոշումը և այս դեպքում Սաֆարովին որտե՞ղ են պատժի տակ պահելու, Բաքվո՞ւմ, թե՞ վերադարձենելու են Հունգարիա, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Եվրոպական դատարանի ցանկացած վճիռ հանգեցնում է այդ վճռի կատարմանն ուղղված անհատական և ընդհանուր միջոցների ձեռնարկմանը:

«Քանի որ Եվրոպական դատարանը գործում է լրացնող սկզբունքով, պետություններն ունեն հայեցողոթյուն ընտրել վճռի կատարումն ապահովող միջոցները, եթե դրանք մի քանիսն են և այդ միջոցների ընտրության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ուստի, ընթացակարգը հետևյալն է՝ Եվրոպական դատարանը հակված չէ իր վճռում թվարկել այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվի, բայց կա պահանջ՝ վերկանգնել նախկին դրությունը և ձեռնարկել իրավիճակով թելադրված անհատական և ընդհանուր միջոցները»,- ապարզաբանեց նա:

Սահակյանը նշեց, որ անհատական միջոցը ենթադրելու է պատժի փաստացի կրման ապահովմանը, իսկ ընդհանուր միջոցները լիենլու են այնպիսի գործողություններ, որոնք կվերացնեն ադրբեջանական հասարակության՝ հայերի նկատմամբ ատելությունն ու խտրականությունը: «Վճռի ուժի մեջ մտնելուց հետո դրա վերահսկողությունը կիրականցնի նախախարների կոմիտեն, որը կարող է սովորական կամ ուժեղացված ընթացակարգով իրականացվել: Այստեղ մենք կողմ ենք լինելու և ներկայացնելու ենք դիրքորոշումները, և պետությունն էլ առաջարկելու է, թե ինչպես է տեսնում վճռի կատարումը և որոշումներ են կայացվելու: Որոշումների հետ հաամձայն չլինելու պարագայում, մենք կարող են հարցը հետ հղել Եվրոպական դատարան: Քանի որ դատարանն արձանագրել է, որ պատիժը չկրելու և անպետժելիությունն ապահովելու ճանապարհով է խախտվել կյանքի իրավունքները, այս դեպքում միակ ուղին կդառնա հետ պատժախուց ուղարկելը»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ բնականաբար, Ադրբեջանը փորձելու է պնդել, որ Սաֆարովը  պատիժը կրի Ադրբեջանում. «Մենք պետք է ստանանք երաշխիքներ, որ այն հասարակությունը, որտեղ անձը հերոսացվել է օմբուդսմենից մինչև քաղաքական իշխանություն, կարող է առանց արտոնյալ պայմանների վճիռը իրականացնել, եթե նման երաշխքիներ տրվեն, ինչի նկատմամբ վստահությունը փոքր է, սա կարող է դիտարկվել լուծում: Մեր շեշտադրումը լինելու է, որ վճռիը կատարվի այնպիսի երկրում որտեղ այլ ծանր հանցագործներին հավասար հիմունքներով կկրի իր պատիժը»,- ընդգծեց նա»,-փոխանցում է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից