Հասարակություն 

Արմեն Մինասյանն արձագանքում է «Էյ դի Էմ Դայմոնդս» ընկերության մամուլի ասուլիսին

analitik.am

Եկեք շնորհակալություն հայտնենք «Էյ դի Էմ Դայմոնդս» ընկերությանը՝ ասուլիսի ու մամուլի հետ թափանցիկ աշխատելու պատրաստակամության համար։

Բայց անկեղծ լինեմ՝ գլոբալ հարցերի պատասխաններ չստացա (և չէի էլ կարող ստանալ, որովհետև խնդիրը մեկ առանձին ընկերությունը չէ, այլ պետությունն է), իսկ լոկալ հարցերը շատացան։

Օրինակ՝ պ-ն Բաղիկյանը տեղեկացրեց, որ 2019-ի դեկտեմբերին ունեցել են 80 աշխատող, իսկ այսօր՝ 157 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100 000 դրամ։

Ստուգում ենք թվերը։ 1000plus.am կայքում դնում ենք ընկերության հարկային կոդը՝ 03544354, ստանում ենք գրանցված աշխատողների հետևյալ պատկեր.

2019-ի մարտին՝ 68 հոգի
2019-ի դեկտեմբերին՝ 75 հոգի
2020-ի հունվարին՝ 73 հոգի
2020-ի փետրվարին՝ 71 հոգի
2020-ի մարտին՝ 164 հոգի

Թվերը համապատասխանում են իրականության, բայց չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի ու Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարություններին, թե ընկերությունում մարտին աշխատել են 90 հոգի, իսկ դեկտեմբերին 120 հոգի։

Գանք աշխատավարձին։ ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկատուների վիճակագրության համաձայն, ընկերությունը վճարել է 3765.5 հազար եկամտային հարկ։ Քանի որ մեզ մոտ այլևս եկամտային հարկի ֆիքսված դրույքաչափ է, 23 տոկոս, ստացվում է առաջին եռամսյակում ընկերության աշխատավարձային ֆոնդը կազմել է (3765500/0.23) 16371739 դրամ։

Հունվար+փետրվար+մարտ ընդհանուր աշխատակազմը՝ 308 մարդ։ 16.4 մլն դրամը բաժանում ենք 308-ի, ստացվում է, որ միջին աշխատավարձը կազմել է 53 155 դրամ։ Նվազագույնից էլ պակաս։

Դուք մտորեք էս թվերի շուրջ, իսկ ես սկսեմ մտածել ոլորտի վերաբերյալ ֆիլմ նկարելու մասին։

Արմեն Մինասյան

Նույն շարքից