Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, առ այն, որ Ուկրաինան և Թուրքիան բանակցություններ են սկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված թռիչքները վերսկսելու ուղղությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեի հետ։
Նրանք քննարկել են երկու երկրների միջև թռիչքների վերսկսման ընթացակարգերը, բացի այդ, համաձայնության են եկել տուրիզմի ոլորտում Ուկրաինայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցություններ սկսել զբոսաշրջային այցերի թեմայով։
Բոդնարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի կողմից Ուկրաինային տրվամադրված հումանիտար աջակցության համար։