Հասարակություն 

ՀՀ ՔԿ նախագահին զեկուցվել է տարեսկզբից առ այսօր կատարված աշխատանքների մասին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղակավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ օրակարգի՝ զեկուցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժիններում քննվող քրեական գործերով կատարված աշխատանքները:

Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 96 քրեական գործ, որոնցից 93-ը բացահայտված է, իսկ 3 չբացահայտված քրեական գործերը փոխանցվել են 2019թ.-ից:

Բաժնում վարույթ է իրականացնում 14 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 6 քրեական գործ:

Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 460.636.780  ՀՀ դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում նշված ժամանակահատվածում քննվում է 157 քրեական գործ, որոնցից 154-ը բացահայտված է: 88 քրեական գործ ուղարկվել է  դատարան, 80 քրեական գործով վարույթ կարճվել է, 10-ը միացվել է մեկ վարույթում, 15 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, որոնցից 1-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ 14-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներ, կասեցվել է 11 քրեական գործ:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է իրականացնում 8 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 37 քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցից 5-ը բացահայտված է:

Բաժնում վարույթ է իրականացնում 2 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 13 քրեական գործ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան բաժինների աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նույն շարքից