Հասարակություն 

Քրիստինե Մելքոյանը հեռացել է «Հայրենիք» հիմնադրամից

analitik.am

Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամից հեռացել է մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։

Նույն շարքից