Հասարակություն 

Դատախազության աշխատակիցները հրաժարվել են դիմակ կրելուց

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել դատարանի դահլիճից՝ կից կատարելով հետևյալ գրառումը․

«Նկարը արված է այսօր, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, լուսանկարում դիմակ կրող անձը դատավոր Ջոն Հայրապետյանն է, առանց դիմակի անձիք Շիրակի մարզի դատախազի տեղակալն ու դատախազները, ովքեր դատական նիստի ժամանակ հրաժարվել են դիմակ կրելուց, պատճառաբանելով, որ իրենք «անվնաս դատախազներ են»:

Նորմալ եմ համարում, որ դատախազները լուրջ չեն վերաբերվում պարետի որոշումներին, չեն կատարում այն, նորմալ է, որ լուրջ չեն վերաբերվում նաև վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հորդորներին, այն է փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
Այ նորմալ կհամարեի նաև այն փաստը, որ իրենք լուրջ չվերաբերվեին նաև վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կողմից իջեցվող պատվերով գործ շինելուն»։

Նույն շարքից